Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 06-05-2024

Բագրատ Սրբազանին միանալու ենք. հարցում

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մայիսի 4-ին դուրս է եկել Կիրանցից և շարժվում է Երևան։ Նրան աջակցություն են հայտնում բազմաթիվ գործիչներ, նախկին պաշտոնյաներ, հասարակական նախաձեռնություններ։ Երթին միանում են հարյուրավոր քաղաքացիներ։ Իսկ ավտոմեքենաները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։

Oragir.News-ը հարց է ուղել քաղաքացիներին․ «Կիմանա՞ք արդյոք Բագրատ Սրբազանին»։

Հարցվածների մի մասը դրական է պատասխանել։

«Եթե Սևանից հասավ էստեղ, կարելի է»,- ասաց մի քաղաքացի։

«Այո, իհարկե, կմիանանք, հանուն մեր հայրենիքի»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Եղան նաև բացասական պատասխաններ։

«Ոչ, ոչ մի սրբի չեմ ուզում միանալ»,-ասաց մի քաղաքացի։

«Ով էլ գա, հողերը տալու է։ ճիշտը էն ա, որ սահմանզատում անեն, որ սահման ունենանք, որ նորմալ ապրենք, որ 18 տարեկան երեխեքը չգնան զոհվեն»,- նկատեց մեկ այլ քաղաքացի:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ երթով դուրս են եկել Կիրանցից և շարժվում են Երևան։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ արտաքին ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Ըստ Բագրատ Սրբազանի հայտարարության՝ մայիսի 9-ին երթով մտնելու են Երևան և պահանջներ են ներկայացնելու իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր