Ներքին 2 տարի առաջ - 16:59 06-05-2024

Շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին. նա մահացել է. shamshyan.com

Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Էզիզ Արտիկովին է, ով ժամը 17։40-ի սահմաններում մահացել է:

Նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաներրում, նշված հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, վերջինիս գլխին բարձրությունից բազալտե քար է ընկել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը աշխատում էր նշված շենքի կառուցապատող ընկերությունում՝ որպես բանվոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը