Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:02 05-05-2024

Սխալվել ենք ազգովի, որովհետև առանց Աստծո ենք գործել. Աջապահյանն իր անվերապահ սատարումն է հայտնում Բագրատ Սրբազանին

«Սպասում կա շատերի կամ քչերի կողմից, որ ես ինչ-որ բան ասեմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Գաղտնիք չէ, որ երեկ մեր սիրելի եղբայրը Բագրատ Սրբազանը սկսեց իր երթը դեպի Երևան, և այդ հանուն ճշմարտության է, հանուն արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի ու խաբեության»,-ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

Սրբազանի խոսքով՝ այս շարժման մեջ ամեն մարդ ուզում է տեսնել իր անձնական որոշակի խմբակային, գուցե համայնական, համահայկական, համազգային ակնկալիքները։



«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունը այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը։ Ընդդիմանալու հրապարակային և մնայուն նվաստացման, պարտությունը իբրև դրոշակ դարձնելու և ծնկաչոք ապրելու, միայն հացի համար ապրելու գաղափարականի այս ամենի դեմ է դուրս եկել Բագրատ Սրբազանը։ Ես պարզապես ասում եմ, որ իմ սիրելի եղբայրը ունի իմ ամբողջական, մնայուն ու անվերապահ սատարումը և այդ սատարումը, թե ինչպիսի դրսևորել կունենա, դա իմ որոշելիք հարցն է։

Ես երբեք որևիցե մեկի կողմնորոշումով կամ թելադրանքով չեմ գործել առ այսօր։ Ինձ կարող է թելադրել Աստված և Ամենայն Հայոց Հայրապետը, ուրիշ որևէ իշխանություն, որևէ կուսակցական, խմբակային թելադրանք չեմ ընդունել, չեմ ընդունելու և ես իմ որոշումը կայացնելու եմ ինքս»,-ընդգծեց Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդի խոսքով՝ ամեն մեկը ինքն է որոշում մասնակցության չափը կամ հետևելու է այն հրահանգներին և այն ցուցումներին, որը ես կարող եմ տալ այսօր, կա՛մ վաղը, կա՛մ մյուս օրը։



«Նրանք, ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին, կարող են ազատ զգալ և գործել այնպես, ինչպես իրենք են կամենում, իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի թելադրանքներ, հրահանգներ, ուղղորդումներ, խրատներ, հորդորներ նրանք առաջիկայում կստանան և կգործեն այդպես։

Կարծում եմ սպառիչ կերպով ներկայացրեցի այն ինչ որ սպասվում է։

Մարդը ճանաչվում է իր մտահոգությունների մեջ, եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, ապա դա նշանակում է, որ նա էգոիստ է։Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են նշանակում է, որ նա հայրենասեր է, մարդասեր»:

Աջապահյանն ասում է՝ մենք պիտի հանենք մեր միջից մեր մտահոգությունները, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան։

«Փնտրեք եւ գտեք ճշմարտությունը, այն աստվածային ճշմարտությունը, որը ձեզ ազատ կդարձնի և ազատության մեջ որոշում կայացրեք և գործեք այնպես, ինչպես Աստծուն է հաճելի։

Սխալվել ենք ազգովի բոլոր նախորդ տարիներին, որովհետև հավատքով չենք փնտրել, այլ առանց հավատքի ենք փնտրել,առանց Աստծո ենք գործել։Այս անգամ նույն սխալը չգործենք։

Եկեղեցականները պատրաստ են այդ հարցում ձեզ օգտակար լինել ուղղել, խրատել.մի մերժեք հոգևորականների խրատը»,-եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին