Ներքին 2 տարի առաջ - 11:45 05-05-2024

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 2-ից 5-ն անցկացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, «Կամուրջ դեպի ապագա» խորագիրը կրող հանդիպման նպատակն է քննարկել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման առանցքային խնդիրներն ու մարտահրավերները:

Ըստ աղբյուրի՝ տարեկան հանդիպմանը մասնակցում են ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ ԱԶԲ անդամ 68 երկրներից:

«ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը ևս մասնակցում են Ասիական զարգացման բանկի հերթական տարեկան հանդիպմանը: Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ինչպես ԱԶԲ բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ այլ ֆինանսական կառույցների և գործընկեր երկրների պատվիրակությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մայիսի 3-ին նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր, նաև անդրադարձել են համատեղ հեռանկարային ծրագրերին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում