Ներքին 2 տարի առաջ - 18:38 03-05-2024

Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում և առաջատար է տարածաշրջանում

Հայաստանը 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում բարձրացել է վեց հորիզոնականով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 43-րդ տեղը։ Այս մասին հայտնում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը։

«Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է այն երկրների շարքում, որտեղ մամուլի աշխատանքային պայմանների հետ կապված իրավիճակը «բավարար» է։ «Չնայած բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ»,- ասվում է զեկույցում։

Վարկանիշով զիջում են հայկական տարածաշրջանի մնացած երկրները՝ Վրաստանը 103-րդ տեղում է (իրավիճակը «բարդ» է), Իրանը 158-րդն է, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 165-րդը (բոլոր երեք երկրներում իրավիճակը գնահատվում է որպես «շատ լուրջ»):

Ցուցանիշը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Իրավիճակը «լավ» է 8 երկրներում, «բավարար»՝ 37 երկրներում, «խնդրահարույց»՝ 50 երկրներում, «բարդ»՝ 49 երկրներում, «շատ լուրջ»՝ 36 երկրներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը