Ներքին 2 տարի առաջ - 15:22 01-05-2024

Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել, ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին հայտարարել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը:

«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:

Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում:


Այսինքն՝ առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր՝ լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել:

Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում՝ հրապարակավ, ներկայացվելու է»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
13:13 87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին