Ներքին 2 տարի առաջ - 19:13 30-04-2024

ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում։

«Որքան ինձ հայտնի է, հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել իր համաձայնությունը, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան», - ասել է Բակաևը:

Նրա խոսքով` պատահական չէ, որ Ղազախստանը Երևանին և Բաքվին առաջարկել է հարթակ լինել այդ բանակցությունների համար, քանի որ երկրի միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում հայտնի է դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից:

Հիշեցնենք` ապրիլի 29–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատեց, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը