Ներքին 2 տարի առաջ - 14:45 29-04-2024

Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել

Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ակցիան Դիլիջանում դադարեցրիքն ու անմիջապես շտապեցինք Ոսկեպար։

Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով այս օրերին գտնվում է Տավուշում։

«Գյուղացիները փաստեցին, որ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել եկեղեցուց այն կողմ, ասում են՝ ծառեր են կտրվել, նախապատրաստական աշխատանքներ են կատարել։ Փաստորեն նորից փորձում են ապօրինի կերպով այս գործընթացը տանեն առաջ բիրտ ուժով, խաբելով։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ ամեն կերպ այս իշխանությունները փորձում են իրենց առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստեցնելով այս վայրերում»,- ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։

«Իրենց բանակը ընդամենը հագել է սահմանապահի համազգեստ, զինտեխնական և մնացյալը նույնն են։ Իսկ մեր սահմանապահը ընդամենը զինված է կալաշիկովի ավտոմատով, ուրիշ ոչ մի բան չունի։ Ցանկացած պահի սահմանապահ կոչեցյալ ադրբեջանցին շատ ավելի լավ դիրքերից ու ավելի լավ կարգավիճակով կարող է հարձակում գործել ու հաշված րոպեների ընթացքում ցանկացած բնակավայր կարող է անցնել իրեցն վերահսկողության ներքո։ Առաջնագիծը հանձնվում է Ադրբեջանին, իրենք մինչև ատամները զինված գալիս են առաջ ու իրենց դիմավորում են մեր սահմանապաները։ Սրանով հայկական բանակը փորձում են վերածել սահմանապահի ու սրանով իրականացվում է Ադրբեջանի ծրագիրը, որով հայտարարում էին, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա»,- շեշտեց պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այսօր Կիրանցում հարյուրավոր բնակիչներ կադաստրի վկայականները ձեռքներին չեն կարողանում ստանալ իրենց հարցերի պատասխանները։

Հարցին՝ ինչ է այս պահին կատարվում Բերքաբերում, պատգամավորը ասաց․

«Ոստիկանական զորքեր են բերվել, իմ տեղեկությւոններով ականազերծման ակտիվ աշխատանքներ են տանում, մեծաթիվ ոստիկանական ուժերով պահում են ժողովրդին, որ ժողովուրդը չտեսնի, թե ինչ է կատարվում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում