Ներքին 2 տարի առաջ - 14:24 29-04-2024

ՀՀ ԱԳ նախարարը Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։

«Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց յուրովի դերն ունեն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, որ երկու խորհրդարաններում արդեն ձևավորվել են բարեկամական խմբեր։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահը շեշտել են, որ երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն՝ Հայաստանի ու արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերի, փոխադարձ համակրանքի վրա, իսկ զարգացման տեսլականն ու հեռանկարները՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման ձգտումների վրա։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ 2019 թ. Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության և 2023թ. Հայաստանում Կատարի ռեզիդենտ դեսպանության բացումը ևս դրա վկայությունն է, միաժամանակ հանձնառություն՝ ձեռնարկել համատեղ կոնկրետ ջանքեր՝ զարգացնելու թե’ երկկողմ, թե’ Ծոցի համագործակցության խորհրդի հարթակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին։

Նախարար Միրզոյանը հիշատակել է ՀՀ կառավարության կողմից Գազայից տեղահանված փախստականներին մարդասիրական աջակցության տրամադրումը՝ որպես քաղաքացիական բնակչության վիճակը մեղմելուն ուղղված ջանքերի մաս։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Խոսելով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմաներից՝ նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես կայուն զարգացման առհավատչյա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում