Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:05 29-04-2024

Բրոքերները թքած ունեն Փաշինյանի օրենքների վրա

2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում արգելված է անշարժ գույք գնել կանխիկ գումարով։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև բոլոր այն գործարքների վճարումները, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, պետք է կատարվեն անկանխիկ եղանակով, եթե գործարքի արժեքը գերազանցում է 500 հազար դրամը։ 2023 թվականի հուլիսից այդ շեմը դարձավ 300 հազար դրամ։

Ինչպես այլ հարցերում, այս դեպքում ևս Փաշինյանի իշխանության սահմանած օրենքները խախտվում են։ Հատկապես սոցիալական տարբեր ցանցերում անշարժ գույքի վաճառքով զբաղվող անհատներն ու կազմակերպությունները իրենց հայտարարություններում նշում են, որ տունը կամ բնակարանը վաճառվում է բացառապես կանխիկ տարբերակով։

Օրինակ՝ Տիկտոկում անշարժ գույքի վաճառքով զբաղվող օգտատերերից մեկը Դավթաշենի հարևանությամբ գտնվող նորակառույց թաղամասում 56.000 ԱՄՆ դոլարով 2 սենյականոց բնակարան է առաջարկում, միևնույն ժամանակ նշելով, որ վաճառքը միայն կանխիկ տարբերակով է հնարավոր։

Սա նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները կա՛մ չեն կարողանում վերահսկել շուկան, կա՛մ էլ համաձայնության են գալիս նշված կազմակարեպությունների և անհատների հետ և կատարված գործարքից մասնաբաժին ստանում։

Ենթադրելի է, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն են հովանավորում իշխանամերձ շրջանակների հետ կապ ունեցող անձանց, բրոքերներին։ Այսինքն՝ միայն իրենց մտերիմները, օրենքը խախտելով, կարող են կանխիկ գործարք կատարել, համոզված լինելով, որ անպատիժ կմնան։ Իսկ մյուս բոլորը կանխիկ մեծ գործարք կատարելու դեպքում, հավանաբար՝ անմիջապես կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր