Ներքին 2 տարի առաջ - 11:15 27-04-2024

Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս

Արդեն հայտնել էինք, որ կիրակի օրը Գյումրիում քաղաքացին մեքենան կայանել էր քաղաքապետարան բարձրացող աստիճաններին։ Նշել էինք, որ բողոքի ակցիա իրականացնող տղամարդը քաղաքապետարանի պաշտոնյայի եղբայրն է։

Ավելի ուշ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը անդրադարձել էր միջադեպին, դատապարտել և հայտարարել, որ ով ուզում է լինի, ինչ ճանապարհ ուզում է անցած լինի պիտի պատասխանատվության ենթարկվի։

Oragir.News-ի տեղեկություններով` Էդգար Ոսկանյանը ազատության մեջ է, բայց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը այդ հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս, իսկ պարզվում է քաղաքապետարանում տեղյակ չեն թե ինչու քաղաքապետը երկուշաբթի օրվանից աշխատանքի չի գալիս։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ քաղաքապետարանի թե' պաշտոնյան, թե' նրա եղբայրը լավ հարաբերությունների մեջ են Գյումրիի քաղաքապետի հետ և չի բացառվում, որ Վարդգես Սամսոնյանի հայտարարությունը ընդառաջ հայտարարություն էր ցույց տալու համար, որ օրենք կա, օրենքի առաջ պատասխանատու են նույնիսկ իր մտերիմ մարդիկ։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան