Ներքին 2 տարի առաջ - 18:42 26-04-2024

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին:

Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել են 611 զեկույց 4 թեմատիկ ուղղություններով՝

• ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,
• կրթության դերը պետության զարգացման գործում,
• կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,
• կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով համաժողովի նպատակների մասին, կարևորել է Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը.

«Առկա է շատ լավ փորձ, և կարևոր է, որ մեր ուսուցիչներն ունենան հարթակներ, որտեղ կարող են կիսվել այդ փորձով, սովորել մեկը մյուսից, ինչի արդյունքում կունենան նոր գաղափարներ և այլ դպրոցների իրենց գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ»:

Նախարարի գնահատմամբ՝ երկխոսության ու համագործակցության ապահովումը հանրակրթության պետական նոր չափորոշչի առաջնային նպատակներից է ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների շրջանում: Ըստ նախարարի՝ նմանօրինակ նախաձեռնությունները խթանում են համագործակցային կարողունակությունը:

«Հանրակրթության պետական նոր չափորոշչի կարևորագույն մոտեցումն այն է, որ դպրոցը միայն գիտելիք չէ, որ պետք է տա: Դպրոցը նաև պետք է համապատասխան արժեքներ և դիրքորոշումներ ձևավորի: Ընտրված թեման՝ «Կրթության դերը պետության ամրապնդման գործում», ուղղված է արժեհամակարգի ձևավորմանը, մասնավորապես, թե ինչպես ու ինչ մեթոդներով և մոտեցումներով է դպրոցն իրագործում այդ կարևոր անելիքը»:

Ուսուցչական համաժողովի երկրորդ՝ հանրապետական փուլը կանցկացվի մայիսի վերջին՝ Հանրապետության օրվա շրջանակում՝ հաշվի առնելով այն գաղափարը, որ կրթությունը պետության զարգացման կարևորագույն հիմքերից է:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ուսուցիչները կկիսվեն իրենց դիտարկումներով առ այն, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել պետության զարգացմանը, ինչպես է դպրոցներում իրականացվում քաղաքացու կերտումը, ինչպես է դպրոցը նպաստում երեխաների մոտ սեփական պետության և պետության շահերի գիտակցման ձևավորմանը: Համայնքային փուլից հետո կընտրվեն այն զեկույցումները, որոնք կներկայացվեն արդեն հանրապետական փուլին: Լավագույն զեկուցումների հեղինակները կստանան շնորհակալագրեր և պատվոգրեր, ինչպես նաև կապահովվի դրանց հանրայնացումը:

Նախարարի տեղեկացմամբ՝ ուսուցչական երկրորդ համաժողովը՝ նվիրված մանկավարժության և դասավանդման խնդիրներին, կանցկացվի Ուսուցչի օրվան ընդառաջ: Դրա հիմնական գաղափարը մանկավարժության, կրթության ոլորտում նոր մեթոդների ու մոտեցումների վրա կենտրոնանալն է, ինչը ևս, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, շատ կարևոր է՝ կրթության որակի բարձրացման տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նմանօրինակ համաժողովների անցկացմամբ ամեն տարի կձևավորվեն նոր հարթակներ, որոնք ուսուցիչներին սեփական մտքերն ու գաղափարները կիսելու հնարավորություն կտան:

Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտական ստանդարտները սահմանելիս առանձնացվել են հետազոտող և վերապատրաստող ուսուցիչների ստանդարտները: Այս ստանդարտին հավակնող ուսուցիչների համար կարևոր են նմանօրինակ մասնագիտական համաժողովներին մասնակցությունը, զեկուցումների ներկայացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նմանօրինակ համաժողովների մասնակցությունը, որպես մասնագիտական բնութագրիչ, անպայման հաշվի կառնվի տարակարգի շնորհման գործընթացում՝ հիշեցնելով, որ տարակարգը նաև մինչև 50% հավելավճարի հնարավորություն է ապահովում:

«Այսպիսի գործունեության արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան լրացնելու անհրաժեշտ պահանջներն ու դիմելու տարակարգի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտող և վերապատրաստող ուսուցիչները համապատասխանում են 3-րդ և 4-րդ տարակարգերին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համաժողովից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին