Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:15 24-04-2024

Որովհետև մեզ կոտորող կացնի «կոթը» մեզնից է

Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հանդես է եկել ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձով, որտեղ խոսել է «առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմանների» պատճառով զոհված Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանգներին ժամանակակից Թուրքիայում արժանի ուշադրություն դարձնելուց։

Թուրքիայի նախագահը հորդորել է տուրք չտալ «արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության խոսույթին»՝ գոհունակություն հայտնելով Հայաստանը ներկայում կառավարող խմբի գործունեությունից, որը «միտված է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ»։

Ինչու՞ է Թուրքիայի նախագահը գոհ Հայաստանի ղեկավարությունից․ քանի որ վերջինս ոչ միայն հրաժարվել է որևէ տարածքային նկրտումից որևէ մեկի նկատմամբ, այլև կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը կամ՝ սարսափելի մեծ ծավալը։ Էրդողանի համար սա շատ կարևոր է, որ հայության «ներսից»՝ տրոյական ձիու ֆենոմենով, լինի դավադիր համաձայնություն, որ XIX դարավերջից սկսած և շուրջ 50 տարի տևած ցեղասպան կոտորածները փոքրացվեն ու դառնան ընդամենը «անբարենպաստ պայմաններում տեղի ունեցած սպանություններ», որոնց առթիվ նա ցավակցություն է հայտնում։

Էրդողանի «կրտսեր եղբայր» Ալիևը, բնականաբար, շարունակում է զարգացնել այդ գիծը և իր հերթին սպառնալի հորդորներ է հղում հայերիս, կոչ անելով «խելքի գալ» ու ընդունել խաղաղ ապրելու ի՛ր պայմանները՝ հրաժարվելով դարավոր հայկական տարածքներից արմատապես՝ ընդհուպ Սահմանադրության փոփոխությամբ ամրագրելով, որ չկա Արցախ, չկա հայկական հարց ու որևէ պահանջատիրություն։ Եվ եթե Էրդողանը բարեհաճում է առայժմ միայն թաքնված սպառնալիքներով խոսել, ապա Ալիևն ունի «երկաթե բռունցք», որը պարբերաբար կիրառելով՝ «սթափեցնում է» տաքգլուխ հայերիս։

«Տագքլուխ» հայերիս «առաջնորդը» լավ է յուրացրել թշնամի երկրներից ստացված ազդակները, որոնց կենսագործման համար հակադրում է սրբազան Արարատ և Արագած լեռները։ Նրանցից առաջինն այսպիսով՝ զետեղվել է «պատմական», իսկ երկրորդը՝ «իրական» Հայաստանում և ամեն պահետ ու անպատեհ առիթներով մատնացույց է անում, որ պետք է «մխիթարվենք» իրականությամբ, քանի որ պատմականով տարվելը վնաս է, ավեր ու պատերազմ բերող բան։

Չտեսնված բան է, որ անկախ երկրի ղեկավարն անձամբ ավելի կախյալ վիճակում է և իր այդ դրությունը տարածում է բոլորիս վրա, քան կախման ժամանակ գտնված երկրի ղեկավարները։ Հայ հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծերով կառուցված Երևանի բոլոր գլխավոր փողոցները նայում են դեպի Սրբազան լեռը․ մարդիկ տասնամյակներով և դեռ ավելին՝ դարերով տեսել են Արարատը, այն դարձրել պաշտամունք և սերունդներ դաստիարակել, որպես մեր ազգի պատմության անքակտելի մաս։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարն ամեն հնարավոր եղանակով օտարում է մեզնից մեր պատմությունը։

Սխալ է, սովորաբար, պարտությունը կամ հաղթանակը վերագրել մի անձի։ Եվ հայ ժողովուրդն ընդհանուր պատասխանատվություն ունի այս ողբերգության տեղի ունենալու և զարգանալու գործում։ Մենք ենք, կամա թե ակամա, դարձել այն հենարանը, որն օգտագործում են՝ կործանող նշանակությամբ։

Առակն ասում է․ «Անտառի ծառերը բողոքում են իրենց թագավորին, որ կացինը ոչնչացնում է իրենց։ Եվ ծառերի արքան ասում է․ «Կացինը կարողանում է կոտորել, քանի որ կոթը մեզնից է»»․․․

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո