Միտք Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:20 23-04-2024

Փաշինյանը, հանուն աթոռի, կուրանա՞ ցեղասպանությունը․ Էրդողանը նախազգուշացում է արել

Թուրքիայի նախագահ Էրդողանը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, սպառնալի նախազգուշացում է արել․ «Ժամանակն է ստեղծել իրատեսական հիմունքներով նոր ճանապարհային քարտեզ։ Հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկիզբների ուղին՝ հանուն պայծառ ապագայի»։

Հայաստանի ղեկավարությունն էլ, բնականաբար, անսալով Թուրքիայի նախագահին, արդեն քանի օր է՝ Տավուշում «սահմանազատման» գործընթաց է սկսել, որին ժողովուրդը դեմ է արտահայտվում։
Մի կողմից, կա պատվեր՝ «ազատվել խավարից», մյուս կողմից՝ կա հայության դիմադրությունն այդ պատվերի կատարմանը։

Նիկոլ Փաշինյանն ամենուր և ամեն ժամ հայտարարում է, որ խաղաղություն է պետք Հայաստանին։ Իհարկե, պետք է, բայց ի՞նչ գնով։ Տավուշի հայությունն, օրինակ, աչքի առաջ ունի Արցախի պես կորուսյալ դառնալու հեռանկարը։ Եվ, քանի որ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի համար Ադրբեջանի հետ կռիվ չի տա, ամբողջովին պարզ է դառնում, որ Տավուշի համար էլ, եթե տա՝ ապա միայն հայ ժողովրդի դեմ, որ թողնեն տարածքը մաքրի, հանձնի Ադրբեջանին։

Փաշինյանն այդպիսով «իրատեսական հիմքեր» է ստեղծում, որ իր երկրի բնակիչները հույս չպահեն, թե ինքն իրենց համար կռվելու որևէ պատճառ ունի։

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ է, ուրեմն, Ցեղասպանություն չճանաչող Էրդողանը սպառնում Հայաստանին։ Փաստն այն է, որ Էրդողանի հետ միասին Ցեղասպանության փաստը չեն ճանաչում նաև Հայաստանում․ հիշենք իշխանական վերնախավի այն անդամներին, որոնք «մեկուկես միլիոն զոհերի անվանական ցուցակ» են պահանջում։

Մենք՝ հայերս, այնքան աղետալի վիճակում ենք հայտնել, որ սեփական հայրենիքը ղեկավարողից որևէ հայանպաստ բան չենք սպասում։ Օրինակ, ով գիտե, թե Նիկոլ Փաշինյանի վաղվա ուղերձում ինչ շեշտադրումներ կլինեն։ Արդյոք նա կխոսի՞ «խաղաղության խաչմերուկ»-ում հայտնվելու համար Ցեղասպանությունից հրաժարվելուց, թե՞ «իներցիայով» կփորձի դատապարտող արտահայտություններ արտաբերել։

Արդյոք Փաշինյանը, հանուն աթոռի, ի վերջո, կուրանա՞ Ցեղասպանությունը՝ այն համարելով «պատմական Հայաստանի» գործ, թե՞ կվախենա ժողովրդի ցասումից, որին անհամբեր սպասում ենք․․․

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը