Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:38 23-04-2024

Կալանքով են վախեցնում, որ ձայնս կտրեմ, հողերը միակողմանի հանձնեն․ Միհրան Մախսուդյան

«Ես դեմ եմ հողերի միակողմնաի հանձնմանը։ Փորձում են ինձ լռեցնել, որ ձայնս կտրեմ։ Ես իմ հողի համար եմ պայքարում», ապրիլի 23-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե: Նախկին զինվորականը կասկած է հայտնում, որ իրենց հետապնդում են իր քաղաքացիական ակտիվության համար։

«Կարծում եք Ալիեւը համակերպվելո՞ւ է: Չէ, տալիս ենք, ուզում են, տալիս ենք, ուզում են: Ես կանգնելու եմ, ավելի լավ է մեռնեմ այդ հողի վրա, պատիվ ու հայրենիք ունենալով, քան փախչեմ դավաճանի պես: Ես կռվից չեմ վախենում, բոլոր պատերազմներով անցել եմ: Ես չեմ վախենում Ալիեւի պատերազմով վախեցնելուց»,- ասաց պահեստազորի գնդապետը:

Նշենք, որ մինչ Ազատ գյուղի հրդեհը Մախսուդյանը եղել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը