Արտաքին 2 տարի առաջ - 23:40 20-04-2024

Ո՞ւր ենք գնում, Եվրոպա՛, ո՞ւմն է Վրաստանը, մե՛րն է. հանրահավաք՝ Թբիլիսիում

«Ո՞ւր ենք գնում, Եվրոպա՛: Ո՞ւմն է Վրաստանը, մե՛րն է: Ո՛չ ռուսական օրենքին»: Այս կարգախոսով երիտասարդներն այսօր կրկին հավաքվել էին Թբիլիսիի Ռուսաթավելիի պողոտայում գտնվող Խորհդարանի շենքի դիմաց: Նրանք երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր, գրում է aliq.ge-ն:

«Այսօր երիտասարդների կողմից ինքնաբուխ կազմակերպվող ակցիաների երրորդ օրն է։ «Մենք պետք է մեր ձայնը հասցնենք բոլորին», - ասում են երթի մասնակից երիտասարադները և Վրաստանի կառավարությունից պահանջում հետ կանչել «գործակալների օրենքը»։

Երթի մասնակիցներն ասել են, որ նախատեսում են հանդիպել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նրանց խոսքով, նախագահն ինքն է պատրաստակամություն հայտնել հանդիպելու իրենց:

Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո երթով շարժվելու են դեպի կառավարության շենք:

Formulanews լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսկացության կենտրոնական գրասենյակ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ «ռուսական օրենքի»։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարությունից հետ կանչել օրենքի նախագիծը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ