Ներքին 2 տարի առաջ - 14:01 20-04-2024

Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի Հայաստանի մաս լինելը․ Փաշինյան

Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված արձանագրությանը:

«Հայաստանի 29 743 քկմ տարածքի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից եւ անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք:

Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, մեն արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա եւ գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա:

Փաշինյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանն իր ինքնիշխանության ընկալմամբ միջազգային մակադրակով ընկալման էական փոփոխություն է եղել:

«Եթե դուք նկատեցիք, երեկ արդեն «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարություն տարածեցին, որտեղ ըստ էության, պաշտպանում էին այն սկզբունքը, որը մենք հիմա փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Տավուշում նաեւ ռուսական հենակետեր կան, ՀՀ վարչապետն ասաց. «Ռուսական հենակետերը այդտեղ հայտնվել են մի իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է եւ դա պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման: Սահմանը խաղաղության նշան է եւ դա նշանակելու է ու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում