Արտաքին 2 տարի առաջ - 23:17 19-04-2024

Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել

Մոսկվայում և Մոսկվայի մարզում այսօր ավելի քան 100 ծառ է ընկել ուժեղ քամու պատճառով: Նախնական տվյալներով, ոչ ոք չի տուժել: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից:

«Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։

«Фобос» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինը բալանոց փոթորիկը ապրիլի 19-ին գրոհում է Կենտրոնական Ռուսաստանի և Մոսկվայի վրա, քամու պոռթկումները տեղ-տեղ կարող են հասնել վայրկյանում մինչեւ 25 մետրի: ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունից ավելի ուշ հավելել են, որ մինչեւ 17 մետր վայրկյանում ուժեղ քամին կպահպանվի առաջիկա ժամերին մինչեւ շաբաթ օրվա ժամը 2.00-ն:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ