Արտաքին 2 տարի առաջ - 22:16 19-04-2024

Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

95 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, խորհրդային և ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը։

Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։

ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։

2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ