Արտաքին 2 տարի առաջ - 14:02 18-04-2024

Վրաստանի նախագահը վետո դրեց

Վրաստանի նախագահը վետո է դրել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, ըստ որի` վերանում են կանանց համար նախատեսված քվոտաները։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Գենդերային քվոտաների վերացումը ևս մեկ հետընթաց է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, քանի որ գենդերային քվոտաների հարցը Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած ծրագրի 9-րդ կետի մաս էր կազմում, որը Եվրահանձնաժողովը համարեց կատարված»,- նշված է հայտարարության մեջ:

Նախագահի վետոյից հետո փաստաթուղթը կվերադարձվի խորհրդարանի քննարկմանը: Իշխող կուսակցությունը բավարար ձայներ ունի Վրաստանի նախագահի վետոն հաղթահարելու համար։

Նշենք, որ 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց քվոտավորման մեխանիզմը՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետորեն կանանց ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին։

2021 թվականին նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չէր կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով: Այն ուժը, որը հրաժարվում էր կին թեկնածուի տրամադրել իր մանդատը, զրկվում էր մանդատից:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ