Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:27 16-04-2024

«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան հերթական զեկույցը, որով ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատել է 2.75 միավորով։ Եթե հաշվի առնենք զեկույցը, եւ հիմք ընդունենք դատաիրավակա ոլորտի լուսաբանումները, որոնք փաստում են անկախ եւ կարծիք հայտնած դատավորների դեմ գործողությունները, ապա կարող ենք ասել, որ այս թիվը արդարացված է։ Ականատես ենք եղել դատավորների պաշտոնանկության դեպքերից մինչեւ նրանց ճնշումներին՝ ազատ կարծիք ունենալու «պատճառով»։

«Freedom House»-ի զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի՝ 2022 թվականին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավար ընտրվելուց հետո նրա՝ իբրեւ նախագահի պաշտոնավարումը նշանավորվել է մի քանի դատավորների նշանակման եւ ազատման վերաբերյալ վիճահարույց որոշումներով։ Հատկապես մտահոգություններ կան ՍԴԽ-ի անկախությունը կասկածի տակ դրած դատավորների, ինչպես նաեւ նախկին վարչակարգի հետ առնչվող դատավորների նկատմամբ կարգապահական կամ այլ կերպ կիրառվող միջոցների վերաբերյալ: Մինչդեռ անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները:

Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իր անձեռնմխելիության ստուգման բացասական արդյունք ստացած եւ քաղբանտարկյալներին դատապարտելու պատմություն ունեցող Մնացական Մարտիրոսյանի նշանակումը Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում հանգեցրեց Հայաստանի իրավապաշտպան հանրության արձագանքին։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ քննադատել է արդարադատության նախարարությանը եւ ԲԴԽ-ին, ինչը վերջիններս մեկնաբանում են որպես դատավորների վարքագծի կանոնների խախտում եւ քաղաքական ներգրավվածության արգելք՝ ամրագրված դատական օրենսգրքի 69-րդ եւ 159-րդ հոդվածներով։

2023 թվականի ընթացքում հասարակական դիտորդները ահազանգել են ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի աճի մասին, մասնավորապես՝ ոստիկանության բաժանմունքներում երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ, երբ նրանք ներկայացնում էին իրենց հաճախորդներին ոստիկանության բաժիններում, եւ սա այն բանից հետո, երբ նախորդ տասնամյակում նման դեպքեր չեն եղել: Դիտորդները նաեւ հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից կալանավորների նկատմամբ ֆիզիկական եւ մտավոր բռնության դեպքեր»: Առանձնացնելով այս հատվածները բազմատող զեկույցից՝ նկատում ենք, որ այն ամենը, ինչի վրա իշխանությունը աչք է փակում միջազգային հանրության կողմից ստանում է պատշաճ պատասխան՝ դատապարտելով դատավորների հանդեպ ճնշումներն ու քաղաքացիների հանդեպ իրականացրած բռնությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ