Միտք 2 տարի առաջ - 17:39 15-04-2024

Դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում․ Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։

Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։

Ի՞նչ պատժի մասին է խոսքը, քանի որ այստեղ որևէ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող։ Սա ընդամենը իշխանության հերթական «ֆաս» հրահանգն է ՀՀ քաղաքացու նկատմամբ, որպեսզի իրենց բնորոշ ստոր ոճով գնան գետնին գցեն, հարվածեն, ձերբակալեն։

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում

Ձեզ գուցե հետաքրքրի