Ներքին 2 տարի առաջ - 15:25 15-04-2024

Լոռիում տղամարդը դանակով 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին. կան վիրավորներ. shamshyan.com

Ապրիլի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի բաժին է զանգահարել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3 շենքի բակում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Լևոն Թ․-ին:

Կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ կնոջ՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Իսկուհի Մ․-ի ուղեկցությամբ, «կրծքամսի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Լևոն Թ․-ն, ով վնասվածքները ստացել է նույն օրը, իրենց ավտոտնակի մոտ դանակահարվելու հետևանքով:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, Արմեն Ս․-ն, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ գտնվելով հոգեկան ագրեսիվ վիճակում նշված շենքի բակում գտնվող Լևոն Թ․-ի կողմից շահագործվող ավտոտնակում անհիմն դանակով հարձակվել է վերջինիս վրա՝ ցանկանալով սպանել:

Լևոն Թ․-ն դիմադրել է, սակայն Արմեն Ս․-ն ձեռքի դանակով շուրջ 15 անգամ հարվածներ է հասցրել Լևոն Թ․-ն մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ընթացքում նշված միջադեպին միջամտել են Լևոն Թ․-ի հայրը` 65-ամյա Գագիկ Թ․-ն, կինը Ի.Մ․-ն, և ` 15-ամյա որդին:

Ոմն Վահեն և Տիգրանը պահել են Արմեն Ս․-ի ձեռքերը, որ չսպանի Լևոն Թ․-ին, որի ժամանակ 15-ամյա Գ.Թ․-ն փորձելով Արմեն Ս․-ի ձեռքից խլել դանակը վնասել է իր ձեռքը, ինչից հետո Արմեն Ս․-ն դիմել է փախուստի:

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական որտեղ դեպքի փաստով ՀՀ քրեկան օրենսգրքի 44-155 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել Արմեն Ս․-ն, ով ձերբակալվել և մարմնի վրա վնասվածքների առկայության պառճառով, բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Ալավերդու» բժշկական կենտրոն, որտեղից հաղորդում է ստացվել, որ վերջինիս վրա առկա են «Գլխի ճակատային շրջանի սալջարդ վերքեր, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, աջ գոտկային շրջանի քերծվածք, աջ արմնկային հոդի շրջանի հետին մակերեսի քերծվածք, աջ ձեռնաթաթի քերծվածք, աջ ծնկահոդի առաջնային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-ծակած վերք» վնասվածքներ, ով հայտնել է, որ դրանք ստացել է նշված շենքի բակում վերոնշյալ վիճաբանության ժամանակ՝ Լևոն Թ․-ի կողմից դանակահարվելու հետևանքով:

Լևոն Թ․-ն աշխատում է «Արդշին բանկ» ՓԲԸ Ալավերդու մասնաճյուղում, որպես ոսկերիչ փորձագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան