Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 12:00 15-04-2024

Փաշինյանը շոկոլադի կարիք ունի. հարցում

Կոռուպցիայի դեմ կամ օրինականության պահպանման համար պայքարի շրջանակներում կամ դրա քողի տակ տասնյակ ներկա, նախկին, մեծ ու փոքր պաշտոնյաներ են հետապնդվում ներկայում։ Որոշ հոգեբաններ կարծիք են հայտնում, թե ոչ այնքան բավարարված ու երջանիկ մանկություն, պատանեկություն ունեցած Նիկոլ Փաշինյանն այսպիսով վրեժ է լուծում ժողովրդից, հատկապես նրանցից, որոնց սոցիալական դիրքին և հաջողություններին նախկինում նախանձով է վերաբերվել։

Օրեր առաջ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման արդյունքների քննարկմանն ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրենքի առաջ հավասարության, քաղաքական, պետական գործիչների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումների թեմային, ուղիղ տեքստով խոսել է նաև հոգեբանական այս խնդրի մասին։

«Իմ վարչապետության օրոք իմ ընտանիքի անդամը դատվել ա, դուք մտածո՞ւմ եք՝ քեռին պուճուր վախտ ինձ շոկոլադ չի տվել, հիմա վարչապետ եմ դառել վրե՞ժ եմ լուծում»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանի քեռին նրան փոքր ժամանակ շոկոլադ տվե՞լ է»։

Հարցվածների մի մասի կարծիքով՝ չի տվել։ Որոշ քաղաքացիների գնահատմամբ վարչապետը շոկոլադի պակաս ունի, համարժեք չի վարվում։ Եղան նաև լավատեսներ, որոնք Փաշինյանի քեռու մասին դրական կարծիք հայտնեցին։ Մի քանի քաղաքացիներ էլ դժվարացան պատասխանել, պատճառաբանելով, որ Փաշինյանի քեռուն չեն ճանաչում։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիների ընթացքում համաներում չի կիրառվվել, մարդասիրական նախաձեռնություններ չեն իրականացվել։ Փոխարենը՝ պարբերաբար խտանում է ատելության մթնոլորտը և պարպվում հանրային բողոքի ցույցերի տեսքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»