Ներքին 2 տարի առաջ - 18:15 14-04-2024

Շիրակի մարզի ՔՊ-ական պաշտոնյաները իրենց մերձավորներին պաշտոնների են նշանակել

2018 թվականի «հեղափոխության» էյֆորիայի տակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի մոտիկ, բաջանաղ, վարչապետենց քուչի լավ տղա, սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր չի լինելու»:

Իր պաշտոնավարման սկզբում պարբերաբար 100 փաստ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հաճախ էր առիթ-անառիթ անդրադառնում նրան, որ իր իշխանության օրոք իսպառ վերացել է աշխատանքի տեղավորման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, բայց փաստ մնում է փաստ, որ իշխանության գալուց կարճ ժամանակ անց Փաշինյանի և իր թիմակիցների մտերիմները տարբեր պաշտոնների են նշանակվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի մերձավորները տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Կարեն Սարուխանյանի մորաքույրը՝ Նելլի Խոջումյանը, Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ով 2020 թվականին տնօրեն վերընտրվելիս դպրոցի մանկավարժական կազմում ընդգրկել է իր բարեկամներին՝ եղբորը, աղջկան, հարսին։



Նշենք որ Կարեն Սարուխանյանի քեռին՝ Մանվել Խոջումյանը, Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատել, այնուհետև պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց որ անգործ չմնա քրոջ ղեկավարած Կապսի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում։



Կարեն Սարուխանյանի քեռու որդուն էլ՝ Վարուժան Խոջումյանին, Գյումրիի քաղաքապետարանում են տեղավորել։



Կարեն Սարուխանյանի մտերիմներից շատերը զբաղեցնում են Շիրակի մարզի բուժհաստատությունների տնօրենի պաշտոնները։ Մեզ հետ զրույցում տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ նշում են, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ձեռքով կատարվում են Կարեն Սարուխանյանի որոշումները։

ՔՊ-ական Էմմա Պալյանի մերձավորների համար էլ հեղափոխությունից հետո սկսվել են լուսավոր և բարգավաճ ժամանակներ։ Էմմա Պալյանի ամուսինը՝Ալբերտ Մարտիրոսյանը, ով Գյումրիում հայտնի է Աբուլիկ անունով, կնոջ հովանավորչությամբ աշխատանքի է անցել Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղում որպես պետ։ Էմմա Պալյանի ամուսինը մի ժամանակ «գործուղվել» էր ԱԺ, կնոջ օգնականն էր, ինչպես Էմմա Պալյանն էր ասում`հասարակական հիմունքներով։

Նշենք, որ Ալբերտ Մարտիրոսյանը քաղաքականություն մտնելու փորձեր արել է 2021 թվականից՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Նա ՔՊ ցուցակով առաջադրվել էր ավագանու անդամ, բայց քանի որ ցուցակի վերջին համարներում էր, այդպես էլ չհաջողվեց ավագանու անդամ դառնալ։ Նախքան 2018 թվականը՝ Ալբերտ Մարտիրոսյանը աշխատում էր Գյումրիի բիստրոներից մեկում։



Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ընկերուհիներն ու մտերիմներն էլ անգործ չեն մնացել։

Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին Քնարիկ Հարությունյանը մի ժամանակ ԱԺ-ում էր աշխատում, նախ որպես պատգամավորի օգնական, հետո որպես ԱԺ փորձագետ, իսկ հիմա Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն է։



Բաղդասարյանի մյուս ընկերուհին՝ Լիլիթ Մուրադյանը, ով երկար տարիներ աշխատել է Նազելի Բաղդասարյանի մորը պատկանող ՑԱՅԳ ՀԸ-ում, հիմա Շիրակի մարզպետի խորհրդականն է։



Մյուս ընկերուհին, ով ՑԱՅԳ ՀԸ-ում որպես լրագրող էր աշխատում մի ժամանակ Գյումրիի քաղաքապետարանում բաժնի պետի ժ/պ էր աշխատում, հիմա Նազելի Էլբակյանին տեղավորել են անձնագրերի և վիզաների վարչության Գյումրիի մասնաճյուղում։



Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն էլ իր մտերիմներին տեղավորել է տարբեր պաշտոններում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Համբարձում Մաթևոսյանի միջամտությամբ Գյումրիի տարեցների խնամքի կենտրոնի տնօրեն է նշանակվել, Մաթևոսյանների մտերիմը Գինուշ Զատիկյանը։

ՔՊ-ի կողմից խնամի-ծանոթ-բարեկամներին տարբեր պաշտոններում նշանակելու դեպքերը բազմաթիվ են։ Հատկապես դրանք բուժհաստատություններում են և ուսումնական տարբեր հաստատություններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը