Ներքին Միտք 2 տարի առաջ - 18:30 13-04-2024

Եթե Անդրանիկ Քոչարյանը չբանտարկվի, թոշակի անցնելիս հացի խնդիր չի ունենա

«ԱԱԾ հայտարարությունը սահմանային միջադեպի վերաբերյալ կանխել է իրավիճակի վատթարագույն զարգացումը, այլապես Բաքուն կարող էր Երևանին մեղադրել սադրանքի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Հայաստանն այլևս իրավունք չունի խախտել փխրուն հրադադարը»,- հավելել է իշխանական պատգամավորը՝ համարելով, փաստորեն, որ ինչ-որ հրադադար գոյություն ունի, որը Հայաստանը չի կարող խախտել։

Սա ասում է այն Անդրանիկ Քոչարյանը, որը նախօրեին Սյունիքի Տեղ գյուղի բնակարաններից մեկին արձակված թշնամական կրակոցի առնչությամբ ասել էր․ «Ապակիները կվերանորոգենք և ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով»։

Ինչ խոսք, ՔՊ-ն իր վերնախավում շատ բազմազան դեմքեր ունի․ հենց այս անձնավորությունն, օրինակ, որը հակված է ջարդված ապակին վերանորոգել (հավանաբար ելնելով տնտեսելու ցանկությունից՝ չփոխել, այլ «սքոչ»-ով, օրինակ, ճաքած մասերն իրար կպցնել – հեղ․)՝ հանուն «փխրուն» հրադադարի։
Իրականում հրադադար, ինչպես վերևում ասացինք, չկա, և չի էլ կարող լինել, քանի որ հրադադարը նշանակում է հակամարտող կողմերի միջև որևէ պայմանավորվածության արդյունք, իսկ Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանը ոչ մի բան չի պայմանավորվում․․․

Էդ էր պակաս, որ Ալիևն իր վասալ Փաշինյանի հետ նստի ու հավասար հիմունքներով բանակցի։ Ոչ մի դեպքում․ Ալիևը թելադրում է, Նիկոլը՝ կատարում։ Եվ Ալիևը թելադրել է, որ ինչ իր զորքն անի Հայաստանի հանդեպ՝ ՔՊ-ականները առավելագույնս մեղմացրած ներկայացնեն, որպեսզի հայ ժողովուրդը հնարավորինս երկարատև թմրած մնա ու «չխանգարի» սահմանին կատարվող խայտառակությանը։ Նաև, Ալիևին պետք է, որ հենց Հայաստանը կառավարող խումբն զբաղվի հայկական հողերի զավթումն արդարացնելով և «հիմնավորելով» ամենաանհեթեթ պատճառաբանություններով։ Այդպես հարմար է։

Վերադառնալով Անդրանիկ Քոչարյանի հմտություններին նշենք, որ պատգամավորական բուռն գործունեությունն ավարտելուց հետո, եթե նրա բախտավոր լինի ու իր խմբակի մյուս՝ ավելի ցինիկ ու ագադավ պահվածքով աչքի ընկնող ընկերակիցների հետ ազատազրկման վայրերում չհայտնվի, ապա կարող է որևէ վերանորոգման բրիգադում ընդգրկվել և պատուհանների կոտրատած ապակիները փոխել։

Թոշակառուի համար դա այնքան էլ ծանր աշխատանք չէ, և օրվա հացը վաստակելու հնարավորություն կտա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում