Մամուլ 2 տարի առաջ - 08:02 13-04-2024

ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. հայտնի է օրակարգը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ ՔՊ անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղապահ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար։ Նա առաջարկում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել՝ օգոստոսի 3-ը նշելով որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Չնայած օրենքով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր, սակայն հեղինակն առաջարկում է եզդիների համար առանձին օր սահմանել, քանի որ․

«Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսեւորումը որպես առանձին հիշատակի օր նշելը եւ այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսեւորում է, որը կունենա կանխարգելիչ եւ դատապարտող նշանակություն»:

Այսինքն, որոշել են եզդիների ցեղասպանության օր նշել, այն պարագայում, երբ այս իշխանությունն անթաքույց բացասական վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը