Ներքին 2 տարի առաջ - 15:20 11-04-2024

Նիկոլները պակասում են. 2018-ին Նիկոլ է անվանակոչվել 13, իսկ 2023-ին՝ 1 նորածին

2018 թվականին ավելի շատ երեխա անվանակոչել Նիկոլ անունով՝ համեմատած հաջորդ տարիների։ Այս մասին Oragir.News-ին հայտնել են ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

2018-ի հեղափոխությունից հետո մարդիկ մեծ ոգևորությամբ էին տրամադրված Նիկոլ Փաշինյանի հաջողության նկատմամբ, ժողովորդն ուներ մեծ սպասումներ և ակնկալիքներ նոր ղեկավարից։
Այդ տարի նույնիսկ երկրպագության զանգվածային ցուցադրություններ էին կազմակերպում Նիկոլ Փաշինյանի հանդեպ, նրան մեծարելու, սիրելու ու հավատ ընծայելու հավաստիացումներ տալով։ Այդ սերն ու մեծարանքն այրտահայտվում էր նաև նորածիններին Նիկոլ անվանակոչելով՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։

Սակայն հետագա տարիներին մարդկանց նախընտրությունը փոխվեց։ Մասնավորապես՝ 2020-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ զրուցում է երեխայի հետ զբոսնող երիտասարդ զույգի հետ։ Եվ երբ Արմեն Սարգսյանը հարցնում է երեխայի անունը, ծնողները պատասխանում են․ «Անձնագրով Նիկոլ է, բայց հիմա Հայկ է»։

Ըստ այդ տեսանյութերի հետ առնչվող ասեկոսեների՝ երեխային հավանաբար անվանակոչել են Փաշինյանի անունով, իսկ 2020-ին որոշել են փոխել անունը։

Oragir.News-ը նիկոլների վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վիճակագրական կոմիտե։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկության՝ 2018 թվականին Նիկոլ է անվանակոչվել 13, 2019-ին՝ 5, 2020-ին՝ 3, 2021-ին՝ 5, 2022-ին՝ 2 և 2023-ին 1 երեխա։

Ելնելով այս թվերի տարեցտարի նվազման միտումից՝ կարելի է ենթադրել, որ ամեն տարի Նիկոլ Փաշինյանի երկրպագուների թիվը պակասում է, հետևաբար՝ պակասում են նաև նիկոլները։ Ենթադրելի է նաև, որ 2018-ի հեղափոխության հաղթանակին հաջորդող պատերազմի և ողբերգական իրադարձությունների ազդեցությամբ ժողովրդի հիասթափությունը Փաշինյանից մեծացել է և արտահայտվել նաև անունների ընտրության վրա։

Սա ակամա հիշեցնում է «Կապիտան Վրունգելի արկածները» մուլտֆիլմի սյուժեն, երբ հնարամտությամբ հայտնի նավապետ Վրունգելի (Врунгель - врун - ստախոս) «Победа» (Հաղթանակ) առագաստանավի վրայից պոկվում, ընկնում է 2 տառ և «Победа»-ն վերածվում է «Беда» (դժբախտություն) անունով առագաստանավի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը