Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:42 11-04-2024

Ադրբեջանի կազմում, թե՞ կազմից դուրս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի հանձնումը միջազգային հանրության, նախկինների եւ այլոց գրպանը գցելու համար, երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը։ Երբ ընդդիմադիրները մեղադրեցին, թե խոստացել էիք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջ մղել, այնինչ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա հանձնվեց թշնամուն, Փաշինյանը դիմեց «կռուտիտների» եւ ասաց, թե կարգավորման պրոցեսում ինքնորոշում ասելով ի սկզբանե նկատի ունեին Ադրբեջանի կազմում ինքնորոշումը։ «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք, վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ` Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից»,- ասաց նա, ինչին պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց.

«Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտություն, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակը որոշեին` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»: Եվ կարդաց կազանյան փաստաթուղթը, որտեղ գրված է․ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը... Ապա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող էր որոշել Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն, եւ դա է ինքնորոշումը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ