Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:18 10-04-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված կոտորածի զոհերի հիշատակին. 32 տարի առաջ այս օրը Մարաղայում դաժանաբար սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ բռնի տեղահանվեց և արդյունքում հայաթափվեց:

Ադրբեջանի կողմից ծրագրված և ազգային պատկանելիության հիմքով իրականացված այս գործողությունները մաս էին կազմում էթնիկ զտման ընդհանուր քաղաքականության, որի դրսևրումներն էին նաև ավելի վաղ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Նախիջևանի ամբողջական հայաթափումը:

Պետք է արձանագրել, որ չնայած նշյալ իրադարձություններից անցել է ավելի քան երեք տասնամյակ, դրանց հետևանքով բռնի տեղահանված հայերը մինչ օրս զրկված են եղել իրենց բնակավայրեր վերադառնալու, կորցրած սեփականությունը տնօրինելու և այլ իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ավելին, իրականացված ոճրագորությունների համար
անպատժելիությունը, մարդու իրավունքների շարունակական խախտումները և դրանց անտեսումը, իսկ հաճախ նաև պետության կողմից բացահայտ խրախուսման քաղաքականությունը հանգեցրել են նոր զանգվածային ոճրագործությունների և ագրեսիայի:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման, իսկ 2020թ. սեպտեմբերից ի վեր լայնածավալ պատերազմի, ԼՂ հայերին շարունակաբար ահաբեկելու, ԼՂ-ն աշխարհին կապող միակ միջանցքի լիակատար արգելափակման, բնակչությանը սովամահության մատնելու, իսկ 2023թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ԼՂ-ն ևս ենթարկվեց ամբողջական էթնիկ զտման:

Հատկանշական է, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելուն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներում շարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սպառնալիքները:

Թե՛ Մարաղայի կոտորածը, թե՛ արդեն 21-րդ դարում ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումներն արձանագրվել և իրենց գնահատականն են ստացել միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, բազմաթիվ հրապարակումներում և անվիճարկելի են:

Չնայած դրան, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթած հայերիս, այնպես էլ Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների բնական իրավունքները մնում են չիրացված: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին, միջազգային հանրությանը ապահովել նակինում ԱԽՍՀ տարածքում բնակված հայերի անվտանգ և ապահով վերադարձն իրենց հայրենի բնակավայրեր, անվերապահ և լիարժեք փոխհատուցել կորսված գույքի դիմաց և պատժի ու պատասխանատվության ենթարկել հայ բնակչության դեմ պատերազմական հանցանքներ գործած բոլոր մեղավորներին»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ