Ներքին 2 տարի առաջ - 17:22 10-04-2024

ԱԳՆ-ում ՄԱԿ-ին քարտեզներ ուղարկելու վերաբերյալ ոչ մի տվյալ չի պահպանվել. Փաշինյան

Այդ թեմայով ծառայողական քննություն է ընթանում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մամուլում տեղ գտած մի հրապարակման, ըստ որի` Հայաստանից տարբեր ժամանակներում ՄԱԿ-ին քարտեզներ են ուղարկվել, որում ԼՂ-ն ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենը ներառված է եղել որպես ադրբեջանական անկլավ:

«Մեր մոտ էլ հարց է առաջացել, թե Հայաստանի կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին քարտեզնե՞ր են տրվել հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդտեղ որոշակի դինամիկա կա, որը որոշակի հարցեր է առաջացնում, այսինքն` քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե փորձում են պարզել պատճառահետևանքային կապը:

«Վերջին նման քարտեզը, որը փոխվել է, եթե չեմ սխալվում, 2013 թվականին է տեղի ունեցել: Հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մի բան կարող եմ ասել` շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ ԱԳՆ-ում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին