Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:10 09-04-2024

Պետք է մեծ կարևորություն չտալ կրակոցներին, դրանք շարունակական են լինելու. Հովիկ Աղազարյան

Կրակոցները հրադադարի ռեժիմը խախտող սադրանքներ են, որոնք վերահսկելը բարդ է, այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական կրակոցներին։

«Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, հրադադարի ռեժիմ է, որը պարբերաբար խախտվում է էսպիսի սադրանքներով, մենք պետք է նպատակաուղղված գնանք այն ճանապարհով, որը որդեգրել ենք։

Դժվար է վերահսկելը, չնայած դիտորդներ կան, ամեն ինչ կա, կարող է մեկը պատահաբար կրակի այս կամ այն դիրքից։ Պետք չէ շատ մեծ կարևորություն տալ այդ կրակոցներին, ճիշտ է՝ վնասվել է բնակչության ունեցվածքը, բայց, ցավոք սրտի, այս իրողությունները շարունակական կլինեն»,- ասել է Աղազարյանը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին