Ներքին 2 տարի առաջ - 22:11 08-04-2024

Երևանում պատանիների մոտ, որոնց մեծ մասը անչափահասներ են, հայտնաբերվել են ատրճանակներ և մահակ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 3-ին զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները հրազեն, սառը զենք կրելու և պահելու հիմքով Սեբաստիա փողոցի 141/3 հասցեի մոտից ձերբակալել և բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ին, 17-ամյա Անդրանիկ Մ․-ին, 18-ամյա Սահակ Գ․-ին, 18-ամյա Վահագն Մ․-ին, 16-ամյա Լևիկ ՈՒ․-ին, 20-ամյա Ռաֆայել Խ․-ին և 17-ամյա Սերգեյ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Լևիկ Ու․-ի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, Դավիթ Պ․-ի մոտից 9մմ տրամաչափ գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտներով, Սերգեյ Հ․-ի մոտից 9մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում