Ներքին 2 տարի առաջ - 12:35 08-04-2024

Ադրբեջանի կրակnցները հիստերիկ դրսևորումներ են․ Անդրանիկ Քոչարյան

Ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նաև եվրոդիտորդների մակարդակով։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին՝ ինչ գնահատական կարող է տալ սահմանային բնակավայրերի ուղղությամբ գրանցված կրակոցներին, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Պետք է հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն, հիմա կրակոցները անկանոն, անիմաստ և աննպատակ են, եթե անհրաժեշտություն լինի, կպատասխանենք այդ կրակոցներին»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում Ադրբեջանի կրակոցները, Քոչարյանն ասաց․

«Հիստերիկ դրսևորումներով, երևի մյուս կողմում կանգնածները այդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցները ապրիլի 5-ի հետ կապ չունեն, չեմ տեսնում, որ Բաքուն փորձում է իրավիճակը տանել դեպի էսկալացիայի, այ երբ տեսնենք դա, մենք կանցնենք լիարժեք պաշտպանության»։

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ հիստերիկ բառը գուցե շատ կոպիտ էր ասված․

«Դրանք գործողություններ են, որոնք որևէ իմաստ չեն արձանագրում, ոչ մի հարց չեն լուծու դրանով։ Դրանք կրակոցներ են, որոնք նույն դիտորդների միջոցով պետք է արգելել»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան