Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 21:30 07-04-2024

Ո՞ր խոստումն են արել, որ դա էլ անեն. հարցում՝ Աջափնյակի մետրոն կառուցելու մասին

ԱԺ-ում օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանն ասել էր, որ Աջափնյակի մետրոն վերջնական կայարան չի լինելու, այնտեղից կգնա դեպի Դավիթաշեն և ակադեմիական քաղաք։

Չնայած նրան, որ քաղաքային իշխանությունը պնդում է, թե Աջափնյակի մետրոն կառուցելու է, սակայն, որոշ քաղաքական և հասարակական գործիչների խոսքով՝ իշխանության խոստումները՝ կապված նոր մետրոյի կայարան կառուցելու հետ, կյանքի չեն կոչվի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատու՞մ են, որ գործող իշխանությունը Աջափնյակի մետրոյի կայարանը կկառուցի։

Հարցվածների մի քանիսն ասացին, որ հավատում քաղաքային իշխանությանը և հույս ունեն, որ մետրոն կկառուցվի։

Մի կին էլ այսպես արտահայտեց իր կարծիքը. «Ո՞ր խոստումն են արել, որ դա էլ անեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի