Արտաքին 2 տարի առաջ - 11:05 06-04-2024

«Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում այրվել է 3 հա խոտածածկույթ

Ապրիլի 5-ին, ժամը 19։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կարճաղբյուր գյուղի մոտակա անտառամերձ տարածքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովակ-Կարճաղբյուր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ «Սևան» ազգային պարկի Կարճաղբյուրի տեղամասում, այրվում է խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են մոտ 3 հա խոտածածկույթ, չորացած ճյուղեր և եղեգնուտ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարարական ծառայող։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան