Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:55 04-04-2024

Սա Դատախազությո՞ւն է, թե՞ փողի վազվռատի օֆիս. լարված իրավիճակ ակցիայի ժամանակ

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մի քանի տասնյակ քաղաքացիների հետ այսօր բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով արդար քննություն իրականացնել իրենց կազմակերպության կողմից դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին հանցագործության մասին ներկայացված հաղորդման վերաբերյալ, որի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։

«467 միլիոն դոլար մեր՝ Հայաստանում ապրող բնակիչների հարկերից մենք ուղարկել ենք Արցախ՝ մեր քույրերին ու եղբայրներին, սակայն մի շար պաշտոնյաներ յուրացրել են այյդ գումարը։ Սա եղել է դարի քցոցին, որ Արցախի և Հայաստանի իշխանությունները իրար հետ պայմանավորվել, և մեզ ոչխարի տեղ դրած՝ մեր գումարները ուղարկել են այնտեղ»։

Ակցիային մասնակիցների թվում էին նաև Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները, որոնք ևս եկել էին՝ գլխավոր դատախազից պահանջելու գործի արդար քննություն։

Ամփոփելով ակցիան՝ իրավապաշտպանը, անդրադառնալով իր նկատմամբ շարունակ տեղի ունեցող մահափորձերին, դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․

«Եթե դու որոշել ես բաց թողնել հանցագործներին, որոնք պիտի մեզ վերացնեն, հավատա, որ եթե որևէ մեկը մեկ անգամ էլ փորձի մահափորձ անել, տեղնուտեղը գնդակահարվելու է։ Լավ իմացեք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից