Արտաքին 2 տարի առաջ - 17:45 04-04-2024

Ռումինիայի վարչապետն աջակցում է Մոլդովայի հետ միավորվելու գաղափարին

Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն DC News հարթակին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտպանում է Մոլդովայի հետ միավորվելու գաղափարը, որը կարող է տեղի ունենալ, այդ թվում հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու միջոցով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Ես աջակցում եմ միավորմանը, ոչ մի արգելք չունեմ: Սա իմ իրավունքն է: Ես առաջվա պես հավատում եմ Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը», - հայտարարել է Չոլակուն:

Նա նշել է, որ դա տեղի կունենա ԵՄ-ի ներսում կամ կգտնվի այլ ճանապարհ։

«Մոլդովայում ինձ նման ռումինացիներ են ապրում: Պատմությունն անարդարություն է գործել: Մենք չենք կարող փոխել անցյալը, իսկ ներկան անցյալի հետևանքն է: Այն, ինչ մենք կարող ենք անել ձեզ հետ միասին, ապագա կառուցելն է», - հավելել է Չոլակուն:

Մոլդովայի և Ռումինիայի խորհրդարանները 2022 թ. առաջին անգամ համատեղ նիստ են անցկացրել: Մինչ այդ երկու երկրների կառավարությունները մի քանի անգամ հանդիպել են, բազմաթիվ ոլորտներում ստեղծվել են համատեղ հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր։

1918 թվականին Ռումինիան զորքեր է մտցրել Մոլդովայի տարածք՝ սահմանը գծելով Դնեստր գետի երկայնքով (առանց ներկայիս Մերձդնեստրի տարածքի)։ Քիշնևում ստեղծված Երկրամասի խորհուրդը քվեարկել է հարևան երկրի հետ միավորման օգտին։ 1940 թ. հունիսից ժամանակակից Մոլդովայի տարածքը չի մտել Ռումինիայի կազմի մեջ։ Երկու երկրների տարածքում էլ կան «ունիոնիզմի» գաղափարի կողմնակիցներ, այսինքն՝ Ռումինիայի և Մոլդովայի միավորումը վերջինիս՝ որպես առանձին պետություն վերացնելու ճանապարհով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան