Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:22 04-04-2024

Կառավարությունը 14,1 մլն դրամ կհատկացնի 39 ազգային ստանդարտ մշակելու համար

Նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային կամ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազային արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը: Որպես թիրախ կսահմանվեն առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգաարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի տարածական տվյալների, բարդ տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմարդյունաբերության ոլորտներում աշխատանքների բարելավումը և արդյունավետության բարձրացումը: Ստանդարտների սահմանմամբ նախատեսվում է ապահովել վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 4-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ նախատեսված է 14,1 միլիոն դրամ հատկացնել, որի շրջանակում կմշակվի 39 ազգային ստանդարտ: Ծրագրի ընդունման արդյունքում միաժամանակ կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Պապոյանը պարզաբանեց որոշման նախագծի ընդունման կարևորությունը, այն է՝ եթե ապրանքների ստանդարտները համապատասխան չլինեն սահմանվածին, արտադրանքը չի կարող արտահանվել եվրոպական շուկա:

Որոշման նախագծի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հիմա մենք ասում ենք՝ ջուր պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ ժողովուրդն այդ ջուրը խմում է, դա՝ ոչինչ,- ասաց նա և հավելեց.- մենք անում ենք դա, որպեսզի կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկին չի հետաքրքրում: Բայց չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով. որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել: Սա է ամբողջ խնդիրը: Ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք: Օրինակ՝ գնաճի վերաբերյալ մեր վերաբերմունքը ճշգրտենք»:

Փաշինյանն այլ օրինակ ևս բերեց՝ նշելով, որ եթե, ենթադրենք, «մայթին» խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Բայց եթե խոզի միսը թանկանա, կավելանա անվտանգության բաղադրիչ, և տեղի կունենա այն ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր:

«Մեզ ասում են՝ Կառավարությո՛ւն, գնա՛, համաշխարհային շուկաները բացի՛ր հայկական արտադրանքների համար, ու սա շատ քննարկվում է: Սիրելի՛ գործընկերներ, աշխարհի շուկաներն իրականում բաց են մեզ համար... Առևտրային կազմակերպությունն իր կանոններով սահմանել է, այլ բան, թե մեր ապրանքների որ հատվածն է, որ ստանդարտին համապատասխանում է, և որ հատվածն է, որ այլ պարամետրերով, այդ թվում՝ ծավալային, մրցունակ է շուկայում: Իրականում այսօր փակ շուկա Հայաստանի ապրանքների համար շատ քիչ կա»,- ասաց վարչապետը:

Գևորգ Պապոյանը հավելեց՝ որոշման նախագծի տրամաբանության համաձայն՝ ավելի լավ է վճարել մի փոքր թանկ, բայց լավ որակով ապրանքի համար, որովհետև հետո ավելին քիչ կվճարես առողջապահության համար ու ավելի երկար ակտիվ կյանք կունենաս, ավելի ուշ կգնաս թոշակի. «Ստանդարտներն իրականում ծախսերի նվազեցում են ենթադրում մարդու համար, և շատ ավելի երկար կյանք են ենթադրում, որովհետև զարգացած երկրներում կյանքի տևողությունն էլ է երկար հենց նաև այս նույն ստանդարտների լինելության պարագայում»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը որոշման նախագիծը ներկայացրեց հարկ վճարողի «աչքով»՝ տեղեկացնելով, որ դժգոհությունների հիմքում ոչ թե այն է, որ հարկ վճարողը չի ուզում՝ իր ապրանքը համապատասխանի ստանդարտին, այլ վստահ չէ, որ գործընթացի արդյունքում ստանում է բովանդակություն, ոչ թե փաստաթուղթ: Նաև չգիտի՝ վստահե՞լ փորձաքննություն անցկացնող լաբորատորիաներին, թե՞ չվստահել:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն իր հերթին նշեց, որ փաթեթում ներառված է 12 ստանդարտ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր