Մամուլ 2 տարի առաջ - 08:42 03-04-2024

Ռոբերտ Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից եւ նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, եւ իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։

Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տեւական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, եւ Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցրինք՝ ե՞րբ են վերջին անգամ իրենց առաջնորդի հետ հանդիպել եւ ի՞նչ են քննարկել: «Վերջին անգամ ֆրակցիայի արտագնա նիստ է եղել, որի վերաբերյալ կա հրապարակային ինֆորմացիա»,- նշեց նա: Իսկ ե՞րբ է տեղի ունեցել այդ արտագնա նիստը։ Պատասխանեց՝ անցած տարվա դեկտեմբերին։ Փորձեցինք հաղորդագրությունը գտնել, սակայն արտագնա նիստի վերաբերյալ ինֆորմացիա չգտանք: Խամոյանին հարցրինք նաեւ` ճի՞շտ է, որ պարոն Քոչարյանն արտերկրում է։ «Դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերում էր երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ անել չեմ կարող»։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում