Արտաքին 2 տարի առաջ - 19:54 29-03-2024

Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, որը ստորագրվել է Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լեհաստանի «PAP» մամուլի գործակալությունը։

«Պայմանագրի գործողության կասեցումը կնշանակի, որ Լեհաստանի Հանրապետությունը, ինչպես և մյուս երկրները, որոնք կորոշեն դա անել ՝ պաշտոնապես մնալով այդ համաձայնագրի կողմ, պարտավոր չեն լինի կատարել դրա դրույթները», - հայտարարել են Լեհաստանի հանրապետության նախագահի գրասենյակից:

Նշվում է, որ օրենքն ընդունվել է Լեհաստանի Սեյմի կողմից մարտի սկզբին, այնուհետև այն պաշտպանել է Սենատը:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների և այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի երկրների, այդ թվում ՝ Լեհաստանի միջև։

Պայմանագրի նպատակն էր նվազեցնել դրա կնքման պահին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Վարշավայի նախկին պայմանագրի պետությունների մոտ առկա հարձակողական սովորական սպառազինությունը, այնուհետև պահպանել այն որոշակի մակարդակի վրա: Պարտավորությունները վերաբերում են սովորական զինված ուժերի հինգ կատեգորիաներին՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը