Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:55 27-03-2024

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 27-ին այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներն արձանագրելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գիտական կենտրոնում, ծանոթացել շենքային և ընդհանուր աշխատանքային պայմաններին:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Սահակ Գասպարյանը ներկայացրել է գիտական կենտրոնի ընդհանուր աշխատանքը, գիտական և հետազոտական ծրագրերը, որոնք իրականացվում են վերջին տարիներին պետության աջակցությամբ ձեռքբերված նորագույն սարքավորումներով: Նախարարը շրջել է լաբորատորիաներով՝ հետաքրքրվելով այս պահին ընթացող հետազոտություններով և գիտական ծրագրերի իրականացման ընթացքով:

Ինչպես նշել են գիտնականները, հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով նանոսարքավորումները գերճշգրիտ տվյալների հավաքագրում չեն կարողանում իրականացնել, որը գիտական աշխատանքի արդյունավետության տեսանկյունից կարևորագույն պայման է:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով կենտրոնը ձեռք է բերել մեկ միլիարդից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ, որոնք այժմ կիրառվում են գիտական և տնտեսական կարիքները բավարարելու նպատակով և սպասարկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տնտեսության պահանջները:

«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք: Այս սարքավորումներով հետազոտություն կատարելը մեզ համար, որպես գիտնականի, չափազանց կարևոր է »,- նշել են գիտնականները:

Ըստ աղբյուրի՝ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստանում է պետական խոշոր ֆինանսավորում. կենտրոնի տարեկան բազային ֆինանսավորումը շուրջ 641 մլն դրամի է հասնում: Կենտրոնն ընդգրկված է մի շարք գիտական ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 թեմատիկ գիտական ծրագրերի համար ավելի քան 900 մլն դրամ է կազմում:

Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կարևորելով տնտեսության բոլոր ոլորտների զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է լինելու, որ կենտրոնի գիտական գործունեության անխափան ընթացքը որևէ հանգամանքով պայմանավորված չխոչընդոտվի:

Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ