Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 13:00 27-03-2024

Հայաստանի շահերը պետք է ՀՀ իշխանությունը պաշտպանի, հակառակ դեպքում Ադրբեջանը մեծացնելու է իր տարածքային պահանջները

Հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանին մաս հանելու՝ վերջին շրջանում «գերագույն գլխավոր կապիտուլյանտի» արած հայտարարությունները, նաև օգտվելով «պատճառահետևանքային կապից», ադրբեջանական կողմը պարբերաբար և մշտապես խոսում է Հայաստանի տարածքի ադրբեջանական լինելուց։ Դա վերաբերելի չէ միայն Տավուշի մարզին և նրա տարածքում գտնվող «անկլավներին»։

Ադրբեջանը վերջին տարիներին հստակ ընդգծում է, որ Հայաստանը «պատմական ադրբեջանական հող» է՝ «Արևմտյան Ադրբեջանի» տարածք, որը խլվել է իրենից 1920-ական թվականներին և բռնակցվել Հայաստանին։

Այս ամենի հետ մեկտեղ, միջազգային տարբեր հարթակներ իրենց կողմից հայտնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն օժանդակելու ցանկություն, մասնավորապես բանակցությունների կազմակերպման և առկա հարցերի քննարկման տեսակետից։ Այսպես, օրերս Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սոցցանցերում գրառել էր․ «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։

Այս կապակցությամբ Oragir.News-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել եվրոպացի պաշտոնյայի արտահայտած մտքերը «տարածքային վեճերի» մասին։

«Տոյվո Կլաարը խոսում է «տարածքային վեճերը» խաղաղ ճանապարհով լուծելու մասին։ Սա արդեն իսկ խնդրահարույց է, որովհետև չկա տարածք, որ երբևէ Ադրբեջանի մաս է եղել, և հիմա Հայաստանին է պատկանում։ Բազմաթիվ քարտեզներ, անգամ 1930-ական թվականների, խոսում են այդ տարածքները հայապատկան լինելու մասին։ Կլաարի հայտարարությունը, փաստորեն, բխում է Հայաստանի ներկա իշխանությունների վարքից, որոնք «կարմիր գծեր» չունեն։ Միայն մի խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը․ իր ղեկավար չլինելուց է կախված Հայաստանի լինելիությունը և, հակառակը, իր ղեկավար լինելուց է կախված Հայաստանի չլինելիությունը», ընդգծել է փորձագետը՝ նշելով, որ մասնավորապես, Արցախի հանձնումը և մնացած պրոցեսները դրա ցուցիչն են, և քանի որ Հայաստանը ղեկավարող շրջանակներն աչքի չեն ընկնում հայկական ազգային շահերի պաշտպանությամբ կամ գոնե դիմադրությամբ, բնականաբար, Ադրբեջանն ահագնացնելու է իր պահանջները։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին