Մամուլ 2 տարի առաջ - 08:22 27-03-2024

Կառավարությունն էլի կպավ պետական սիմվոլներին. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կառավարությունն էլի գնաց-եկավ, կպավ պետական սիմվոլներին, այս անգամ՝ ՀՀ պետական դրոշին։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ է ցանկանում կատարել եւ սահմանել, որ բացօթյա տարածքներում դրոշի չափը պետք է լինի 2 մետրը 4-ի վրա, իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է ավելի մեծ դրոշ բարձրացնել, ապա պետք է դիմեն ԱԳՆ եւ համապատասխանեցնեն պետական արարողակարգի ծառայության հետ։

Որպես հիմնավորում՝ ԱԳՆ-ն նշում է, որ այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը, բայց թե ինչու են հանկարծ որոշել համանման կիրառություն ապահովել, նախագծում չի նշվում, ուստի կարելի է ենթադրել, որ ԱԳՆ-ում քնել-զարթնել են, որոշել են, որ ՀՀ-ում դրոշները միաչափ պիտի լինեն, բացօթյա տարածքներում՝ ավելի մեծ, փակ տարածքներում՝ 2 անգամ ավելի փոքր, ու, ըստ այդմ, օրենքում փոփոխություններ են նախատեսել։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում