Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:30 26-03-2024

Քույրն և երկու եղբայրները բռնություն են գործադրել պարեկի նկատմամբ. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը:

Նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաև նշված հասցեում հավաքված քաղաքացիների նկատմամբ մի խումբ մարդիկ դրսևորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչից հետո ոստիկանության բաժին էին տեղափոխվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 3 բնակիչ՝ երկու եղբայր և նրանց քույրը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ վերջիններս, գտնվելով Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, կատարել խուլիգանություն։

Մասնավորապես՝ եղբայրները ձեռքերով և ոտքերով նախ հարվածել են շտապօգնության մեքենային, ապա բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Այնուհետև, երբ ոստիկանները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել նրանց, եղբայրները և քույրը, վրոդովվելով այդ պահանջից, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքերին:

34 և 24-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նրանց 37-ամյա քրոջը՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նշված 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր