Ներքին 2 տարի առաջ - 23:22 25-03-2024

Արագածոտնի մարզում բախվել են 2 Opel Zafira-ներն ու Opel Astra-ն․ կա 4 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։10- ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ-ին՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են Դավիկ Շախկալյանի վարած Opel Zafira մակնիշի, Արմեն Մնեյանի վարած Opel Zafira մակնիշի և Գուրգեն Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Astra​​​​​-ի վարորդն ու վարորդներից Դ․ Շախկալյան ու նրա ուղևորներ, 15-ամյա Գոռ Մնեյանը, 40-ամյա Սոնա Քոչարյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մնեյանը, Գ Մնեյանն ու Ս․ Քոչարյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ Գ․ Հովհաննիսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան