Միտք 2 տարի առաջ - 12:01 25-03-2024

Դեէսկալացիա՝ մեր սահմաններին և մեր ներսում. Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ով իր գրառումը վերնագրել է. « Դեէսկալացիա՝ մեր սահմաններին և մեր ներսում»:

Նա, մասնավորապես, նշել է. «Քարոզիչը ձևակերպում է հետագա աղետների գաղափարական հենքը։ Դիմացը անհասկանալի է, թե ինչ կա (դա հետո կպարզվի), բայց կա մոլորված, շփոթված ժողովուրդ։

Այս երկրում ապրում է մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, մեր երեխաները։ Մենք իրավունք չունենք հերթական էքսպերիմենտի զոհը դառնալու։

99 տոկոսանոց ականապատ դաշտից մեր պետությունը դուրս հանելու համար պետք է գրագետ բովանդակություն (քաղաքական միտք) և աշխատանքի արդյունավետ ձևաչափեր։

Իմ խորին համոզմամբ, ճիշտ բովանդակությունը դեէսկալացիան է։ Հայաստանին պետք է դեէսկալացիա՝ սահմաններին և ներսում։ Մենք 5-6 տարի է՝ ապրում ենք վտանգավոր տոքսիկ միջավայրում։ Սա պետք է դառնա մեր հասարակությանը համախմբող գաղափարը։

Նոր ձևաչափեր են պետք այս գաղափարը սպասարկելու համար, որպեսզի այն գաղափարից վերածվի կիրառական օրակարգի։ Պետք է նոր որակի քաղաքական միտք, նոր որակի հանրային մթնոլորտ, նոր որակի իշխանություն։ Լավագույն տարբերակը թերևս բոլոր տաղանդների կառավարության (The ministry of all talents) մոդելն է, որի մասին գրել եմ օրերս, որը հնարավորություն կտա բոլոր ունակ մարդկանց, անկախ քաղաքական և այլ տարբերություններից, լծվելու միասնական աշխատանքի ու մեղմելու ներքին թշնամանքը։

Շատ կարևոր դերակատարում ունեն ակտիվ անհատները, ձևավորված և ձևավորվելիք նոր շարժումները-ձևաչափերը, ինչպես նաև ավագ սերնդի մի խումբ գործիչներ, որոնց համար սա հայրենիք է, ու որոնց սիրտը պայթում է այս վիճակից։

Սա մեզ ուժ կտա՝ հաղթահարելու խոչընդոտները, որոնցից առավել խոշորներն են հասարակական ապատիան ու մանիպուլացվածությունը և, իհարկե, տարբեր անձնական-մերկանտիլ շահերը։

Պետք է սառը հաշվարկել մեր ունեցած պոզիտիվ ռեսուրսները, որոնք թույլ կտան դիմադրություն կազմակերպել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր