Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 23-03-2024

Մենք ամեն օր ավելի ենք հեռանում պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումից․ Հովիկ Աղազարյան

ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիան, կարծես՝ անշրջելի է դառնում։ ԱԺ իշխանական պատգամավորները հաճախակի հանդիպումներ են ունենում վարչապետի և կառավարության անդամների հետ, քննարկում Հայաստանի զարգացման տեսլականը, սակայն հանրության մեծ մասն անտեղյակ է, թե ինչ քայլեր է նախատեսում անել իշխանությունն առաջիկայում։ Եվ այդ անտեղյակությունը հանրային տագնապ է առաջացնում։

Oragir.News-ն այս թեմայով խոսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Հարցին, թե ո՞րն է Հայաստանի զարգացման ՔՊ-ական տեսլականը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․

«Դեռ այդ կոնտեքստում միասնական տեսակետ ձևավորված չէ, քննարկումների մեջ ենք։

Մենք գիտենք, թե աշխարհաքաղաքական ինչ գործընթացներ են այս պահին, հետևաբար՝ այդ քննարկումներն ուղղված են, որ մենք՝ որպես քաղաքական մեծ թիմ, կիսվենք մեր տեսակետներով, քանի-որ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականներն իրողությունների հետ կապված։ Պետք է շարունակենք այն գործը, որը որդեգրել ենք»։

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանության առաջնային ու հիմնական մոտեցումը ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքներ կատարելն է։

«Այդ կոնտեքստում մենք պետք է ճշգրտենք մեր հարաբերությունները աշխարհաքաղաքական խաղացողների՝ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի, Ռուսաստանի և Եվրամիության հետ։

Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք ոչ խաղաղ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ, հակառակը՝ մեր տարածաշրջանում անկայունությունը դեռ շարունակում է մնալ։

Աշխատում ենք, որպեսզի կարգավորենք հարաբերությունները մեր հարևանների հետ»։

Հարցին, չեզոքացվե՞լ է արդյոք պատերազմի վտանգը, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․

« Ոչ, չի չեզոքացվել, բայց իմ գնահատականով՝ ամեն օր մենք ավելի հեռու ենք պատերազմական գործողությունների վերսկսումից։

Մենք պատերազմական իրողությունների մեջ ենք Ադրբեջանի հետ, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։

Վստահաբար կարող եմ ասել, որ ամեն օր մենք ավելի ենք հեռանում պատերազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումից, բայց բացառել չեմ կարող»։

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ հարևան երկրների հետ հարաբերությունները գտնվում են բարվոք վիճակում, քանի որ շատ բաներ պարզաբանվում են։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»