Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:00 23-03-2024

Դիպուկահարներ, ոստիկանական զորք․ վախեցած Փաշինյանը՝ Գյումրիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցից առաջ ամբողջ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Ամեն քայլափոխի ոստիկաններ և քաղաքացիական հագուստով իրավապահներ են տեղակայվել։

Փաշինյանի անվտանգությունը ինչպես միշտ ապահովում են նաև դիպուկահարները։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են դիպուկահարները դիրքավորվում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շենքի տանիքին և ապահովում Փաշինյանի անվտանգությունը։ Նշենք, որ դիպուկահարները Փաշինյանին ուղեկցում են ամենուր, այդ թվում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ի դեպ, Փաշինյանի անվտանգության աշխատակիցները լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելում են մոտենալ շենքին, որտեղ Փաշինյանն այս պահին ՔՊ մարզային նիստ է անցկացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը