Ներքին 2 տարի առաջ - 12:00 22-03-2024

Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կարդացեք և հասկացեք, թե մեր երկրին ինչ է սպասվում․ Մովսես Հակոբյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կարդացեք և հասակցեք, թե մեր երկրին ինչ է սպասվում»,- այս մասին այսօր՝ մարտի 22-ին,Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի շուրջ իրականացվող գործընթացին։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, գեներալը պատասխանեց, որ քաղաքական հայտարարություններ չի մեկնաբանում։ Ինչ վերաբերում է անվտագային մասին, պատասխանեց։

«Հայ ժողովուրդն իր անվտանգային հարցրեը լուծել է 2018 թվականին․․․Ես բազմիցս ասել եմ՝ նոյեմբերի 9-ի կետերը կարդացեք, լուրջ մասնագետները թող կարդան, և հասակցեք, թե մեր երկրին ինչ է սպասվում։ Այնտեղ ամեն ինչ գրված է։ Մի քանի կետ է մնացել, կկատարվի ու կպրծնի»,- ասաց գեներալը՝ չցանկանալով մանրամասներ նշել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ուղևորվել էր Տավուշի մարզ, փակ հանդիպում ունեցել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ և տեղեկացրել սպասվող զիջումների մասին։ Փաշինյանը նշել էր, եթե հրաժարվեն այդ պահանջները կատարել, հնարավոր է՝ շաբաթվա վերջ պատերազմ սկսվի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը